News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ինքը վճարել այն փաստաբաններին, որոնց վարձել էր իր նախընտրական քարոզչության ու Ռուսաստանի միջև կասկածների հետաքննությունից հետո, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ավելի վաղ փաստաբանների աշխատանքը վճարվում էր այն նվիրատվությունների հաշվին, որոնք Թրամփը ստացել էր հաջորդ ընտրական քարոզչության համար, նաեւ՝ Հանրապետական կուսակցության բյուջեի հաշվին։

Հանրապետականների ազգային կոմիտեն հաստատել է, որ սեպտեմբերից սկսած այլևս նման վճարումներ չի կատարում։ Օգոստոսին, լրատվամիջոցների տվյալներով, Դոնալդ Թրամփի փաստաբաններին վճարվել է ավելի քան 230 հազար դոլար։ Դոնալդ Թրամփի ընտրական ֆոնդը այս տարի վճարել է ավելի քան 300 հազար դոլար  նրա որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի իրավաբաններին, որը նույնպես հետաքննության տակ է գտնվում։

Վարչակազմը մտադիր է ստեղծել հատուկ ֆինանսական հիմնադրամ՝ նախկին ու գործող աշխատակիցների փաստաբանների ծառայությունների դիմաց վճարելու համար։

Նման պրակտիկա գործածել են նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը ու Բիլ Քլինթոնը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ