News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Կարակասի նախկին քաղաքապետ Անտոնիո Լեդեսման, ժամանել է Իսպանիա։ Reuters-ը հայտնել է, որ Լեդեսման Վենեսուելայում տնային կալանքի տակ է գտնվում 2015-ից՝ հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով։ Նրան հաջողվել էր Կոլումբիա փախչել, իսկ այնտեղից էլ՝ Իսպանիա։

«Այսօր Իսպանիայում ես ինձ ազատ եմ զգում»,- ասել է նա Մադրիդի օդանավակայանում, որտեղ ժամանել էր շաբաթ վաղ առավոտյան։ Նրան ողջունում էր մարդկանց փոքր բազմություն, այդ թվում նրա կինն ու երկու դստրերը, որոնք արդեն Իսպանիայում էին։ Կողմնակիցները վանկարկում էին վենեսուելյան հիմնը։

«Եկեք թույլ չտանք, որ Վենեսուելան զոհվի մեր ձեռքերում»,- ասել է նա՝ հավելելով, որ շուտով հանդիպելու է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ