News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր կնքված համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված անձինք եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կնքած համագործակցության հուշագրին:

«Զարմացած չենք բնականաբար եւ 1 տարվա մեր տարած պրոցեսներից մեկը նաեւ բացահայտումն էր, թե ովքեր հոկտեմբերի 10-ին վաճառեցին վանաձորցիների ապագան, եւ այդ բացահայտման գործընթացն իր հանգրվանին հասավ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որովհետեւ այդ որոշումից հետո այլեւս քողարկելու, թաքցնելու տարբերակ չկար»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգան եւ կտեղեկացնեն իրենց ապագա անելիքների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՎԿ-ն ստանալու է փոխքաղաքապետի պաշտոնը:

Նշենք, որ ՀՎԿ-ն ավելի վաղ հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ