News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնը առաջին անգամ ներկայացրել է տվյալներ բանակում սեռական ոտնձգությունների ու բռնությունների մասին։ Reuters-ը հայտնում է, որ բանակում սեռական բռնության դեպքերի իրական քանակը  ենթադրաբար զգալիորեն բարձր է դեպքերի գրանցված քանակից։

Պենտագոնը հաստատել է, որ 2016-ին սեռական ոտնձգությունների ենթարկված զինծառայողների մեկ երրորդից էլ քիչն է հայտնել այդ դեպքերի մասին։

Ըստ վերջերս հրապարակված տվյալների, Հարավային Կորեայում ամերիկյան բազաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների մասին 211 հաղորդագրություն, Նորֆոլքի ռազմակայանում 2016-ին գրանցվել է սեռական բռնության մասին 270 հաղորդագրություն։ Ընդամենը 2016-ին գրանցվել է 6172 հաղորդագրություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ