Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը արգելել է «խելացի ժամացույցներ» օգտագործել, որոնք մեծահասակներին հնարավորություն են տալիս լսելու այն, թե ինչ է կատարվում երեխայի շուրջ: Այս տեխնոլոգիան որպես երեխային հետեւելու միջոց է գնահատվել, հաղորդում էMeduza-ն:
Պաշտոնյաների խոսքով՝ որոշ երեխաների ծնողներ ժամացույցներն օգտագործել են դասաժամին ուսուցչուհուն լսելու համար:
Գործակալությունը ծնողներին խորհուրդ է տալիս երեխայի «խելացի ժամացույցը» ոչնչացնել:
Գործակալությունում ընդգծել են, որ խոսքը ոչ բոլոր «խելացի ժամացույցների» մասին է, այլ նրանց, որոնք առանց երեխայի հեռախոսի կապի են աշխատում եւ որոնցում ձայնային մոնիթորինգի ֆունկցիա կա: