Իտալիայի Սավա քաղաքում 53-ամյա կարաբիները սպանել է իր քրոջը, նրա ամուսնուն ու իր հորը։ Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով, դրանից հետո նա փորձել է ինքնասպան լինել։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, սակայն դրա պատճառները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ ընտանիքում վիճաբանություն է տեղի ունեցել, հայտնում է Life-ը։
Կարաբիներները ռազմական կառույց է՝ ՊՆ ենթակայության տակ, որը կատարում է ոչ միայն քաղաքացիական (ոստիկանական) գործառույթներ, այլեւ՝ կանոնավոր բանակի հետ համատեղ գործողություններ արտերկրերում ։