News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը, որը առաջին անգամ նշել են 1999-ին՝ Կարիբյան ծովի հարավային մասում գտնվող Տրինիդադի ու Տոբագոյի հանրապետության բնակիչները։ 

Նման տոն ստեղծելու նախաձեռնությունը դեռ 1960-ականներին էր հնչում, երբ որպես Տղամարդկանց միջազգային տոն առաջակում էին նշել փետրվարի 23-ը։ Սակայն 30 տարվա ընթացքում այդ առաջարկն այդպես էլ գործական կիրառում չգտավ։ Միայն 1990-ականներին պրոֆեսոր Թոմաս Օաստերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում փետրվարին ոչ մեծածավալ միջոցառումներ կազմակերպվեցին:

Իսկ նոյեմբերի 19-ին Տղամարդկանց միջազգային օր նշելու նախաձեռնությունը պատկանում է դոկտոր Ջերոմ Տուլիկսինգխին՝ Հնդկաստանի Վեսթ համալսարանից։ Նա առաջարկել էր ստեղծել մի տոն, որը կընդգծեր տղամարդկանց դրական դերը ընտանիքում ու հասարակությունում։ Որպես տոնի օր դոկտորն առաջարկել էր նոյեմբերի 19-ը՝ իր հոր ծննդյան օրը, որը նրա խոսքով օրինակելի հայր է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ