News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանը նոյեմբերի 21-ին հրավիրել է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է ավագանիում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Նշենք, որ ՀՎԿ-ն ավելի վաղ հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ  NEWS.am-ին ասել է, որ այս համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված 4 անձինք եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, որի արդյունքում վերջինս կարողացել էր դառնալ քաղաքապետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ