News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մեւլութ Չավուշօղլուի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի եռակողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին թուրքական առողջարանային Անթալիա քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարական բանակցությունների հիմնական հարցը կլինի Սիրիայի ճգնաժամի հետագա կարգավորումը:

Նախարարները առաջին անգամ չեն հանդիպում այս ձեւաչափով, նախորդ հանդիպումները տեղի են ունեցել անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում: Այդ ժամանկ կողմերը համաձայնել էին «վերակենդանացնել» Սիրիայի կարգավորման գործընթացը: Արդյունքում՝ մեկ ամիս անց, Ղազախստանի մայրաքաղաքում գործարկվեց Աստանայի ձեւաչափը:

Այս տարվա 10 ամիսների ընթացքում աստանյան 7 հանդիպումներ են եղել, բավական աշխատանք է կատարվել: Կարգավորվել է Սիրիայի 4 անվտանգության գոտիների գործունեությունը՝ հարավ-արեւմուքտում, Արեւելյան Գուտայում, Հոմս քաղաքի շրջանում, Իդլիբ նահանգում:

Մեկ այլ կարեւոր ձեռքբերում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի կողմից, որպես Սիրիայում համերաշխության երաշխավորների, Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ