Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet մակնիշի 35 FT 522 համարանիշի եւ «ՎԱԶ 2109» մակնիշի 91 OC 091 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախվել է նաեւ Opel մակնիշի 83 AR 033 համարանշի եւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen մակնիշի 16 OS 260 համարանիշի ավտոմեքենաներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 2109»-ի եւ Chevrolet-ի վարորդներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: