News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզում գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհետ կորածների հարազատների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել մարզպետարանի շենքում, եւ մինչ այդ անհետ կործաների հարազատների սոցիալական աջակցության հարցը քննարկել են մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ հանձնաժողովի ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
Ինչպես վստահեցրեց մարզպետի տեղակալը, մարզի ղեկավարությունը պատրաստ է մարզի շրջանակներում օգնել անհետ կորածների հարազատների առողջական խնդիրների լուծմանը: Մարզում ավելի քան մեկ տարի է անհետ կորածների հարազատների եւ  հաշմանդամ ազատամարտիկների առողջության խնդիրներին օգնություն ցուցաբերելու հանձնաժողովներ են գործում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում մարզից  ընդհանուր առմամբ 24 մարդ է համարվում անհետ կորած: Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անհետ կորածների հարազատները ներկայացրեցին իրենց մտահոգությունները: Դրանք հիմնականում վերաբերում էին առողջապահական եւ սոցիալական ոլորտին:

Հանդիպումից հետո Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ եկած զինվորական բժիշկները խորհրդակցություն անցկացրեցին ցանկացողների հետ: Անհրաժեշտության դեպքում հիվանդները բուժման համար կուղարկվեն Երեւան:
Նշենք, որ Հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումները մշտական բնույթ են կրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ