News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չիլիում նախագահական ընտրություններ են: Տեղական օրենսդրության համաձայն՝ ներկայիս նախագահ Միշել Բաչելետեն չի կարող նորից առաջադրվել, հաղորդում է Euronews-ը:

Ամենաբարձր պետական պաշտոնի համար 8 թեկնածու է առաջադրվել: Ընտրական մարաթոնի անվիճելի առաջնորդը նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան է, որը երկիրը ղեկավարել է 2010-ից մինչեւ 2014 թվականը: Վերջին հարցումների համաձայն՝ Չիլիի ընտրողների շուրջ 40 տոկոսը պատրաստ է նրան տալ իր ձայնը:

Եթե այսօրվա քվեարկության արդյունքում ոչ մի թեկնածու չկարողանա ձայների մեծամասնությունը ստանալ, ապա դեկտեմբերին Չիլիում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ