News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարդենիսի բնակչուհի Վեներա Ներսիսյանը, ինչպես եւ շատ այլ կանայք, ում կյանքում դաժան փորձություն է բաժին հասել, երկար տարիներ չի կորցնում անհետ կորած որդու՝ Կարենի վերադարձի հույսը:

NEWS.am-ի հետ զրույցում Վեներա Ներսիսյանը պատմել է, որ Կարենը 1995-ին զորակոչվել է բանակ եւ Մատաղիսում ծառայել:

 Լավ էր ծառայում, բողոքներ չուներ, որդին ծառայությունից գոհ էր:

Հետո ադրբեջանցիները հարձակվեցին այն դիրքերի վրա, որտեղ Կարենն էր գտնվում:

 «Որդիս վիրավորվել էր, հետո իմացանք, որ Կարենը գերի է ընկել: Ամուսինս գնաց, ծառայակիցների հետ խոսեց», - պատմել է Վեներան:

Մի քանի տարի լուրեր էին շրջանառվում, որ Կարենը ողջ է եւ հնարավոր է փոխանակում կատարվի:

 Սարսափելի ապրումներից Վեներայի ամուսինը ուռուցքաբանական հիվանդությունից մահացավ:

Վեներան եւս երկու  որդի ունի եւ հինգ թոռ: Կարենը 18 տարեկան էր, երբ անհետ կորավ, չհասցրեց ամուսնանալ:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ