News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Էրդողանի մտերիմ գործարար Ռեզա Զարրաբի դեմ գործ հարուցած դատախազ Փրիթ Բհարան ստախոս է անվանել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռեզա Զարրաբի ձերբակալությանը, նշել է, թե ձերբակալության ու գործի հետեւում կանգնած դատախազ Փրիթ Բհարան Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմն է։

Այս հայտարարությունը չի վրպել ամերիկացի դատախազի ուշադրությունից, ով հայտարարել է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ստախոս է։ «Հիմա կտեսնեք թե ինչ է լինելու դատարանում այդ գործով»,-ասել է Փրիթ Բհարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ