News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուքինգհեմյան պալատը հարսանիքի 70-ամյակի առթիվ թագուհի Եղիսաբեթի եւ իր ամուսնու՝ Ֆիլիպի նոր դիմանկարն է հրապարակել, հաղորդում է Reuters-ը:

Լուսանկարը հրապարակվել է թագավորական ընտանիքի Twitter –ի էջում
Այս ամսվա սկզբին արված  լուսանկարում թագուհին կրում է ադամանդե հարսանիքի ժամանակ հագած զգեստը: Այն տեղի էր ունեցել Վեսթմինսթերյան  աբբայությունում, որտեղ եւ  նրանք ամուսնացել էին:

Նա նաեւ սուտակներով եւ ադամանդով դեղին ոսկուց զարդ է կրել, որը Ֆիլիպը նրան 1966 թվականին է նվիրել, գրում է Reuters-ը:
Եղիսաբեթ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը ամուսնացել են 1947-ի նոյեմբերի 20-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երկու տարի անց: Այս թագավորական ամուսնությունը պատմության մեջ ամենաերկարն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ