News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անթալիայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը համաձայնել են բոլոր հարցերի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մենք հավաքվել էինք մեր երկրների նախագահների գագաթաժողովի, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սոչիում, նախապատրաստման կոնկրետ մանրամասների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար: Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք համաձայնել ենք բոլոր հիմնական հարցերի շուրջ եւ նախագահին կներկայացնենք մեր գնահատականները, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է ստեղծի առավել բարենպաստ պայմաններ Ժնեւի գործընթացի համար, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւում նշված խնդիրները լուծվեն», - լրագրողներին ասել է Լավրովը:

Նոյեմբերի 22-ին Սոչիում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը տեղի կունենա: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձեւաչափով համատեղ աշխատանքը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ