News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցության (ZANU-PF) կենտրոնական կոմիտեի հատուկ նիստը, որտեղ հնարավոր է նախագահ Ռոբերտ Մուղաբեի հրաժարականի հարցը լուծվի, անցկացվում է մայրաքաղաք Հարարեում, հաղորդում է ZBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ նիստը նախկինում տնային կալանքի ենթարկված 93-ամյա նախագահի համար  կարող է որոշիչ լինել:

Բացի այդ, ԿԿ նիստի ժամանակ կարող է նախագահի կնոջ՝ Գրեյս Մուղաբեի ճակատագրը որոշվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի հեռուստաաշտարակը եւ նախագահ Մուղաբեի նստավայրոը: Մուղաբեն Հարավային Աֆրիկայի իր գործընկեր Ջեյկոբ Զումայի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ զինվորները նրան պահում են տնային կալանքի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ