News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անթիլիասի Մայրավանքում, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայությամբ, օրերս գումարվել է արեւմտահայերենի պաշտպանության հանձնաժողովի քարտուղարության նիստը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական հովանավորությունը վայելող ներկա հանձնաժողովին անդամակցում են հայագետներ ու լեզվագետներ՝ Սփյուռքի զանազան համայնքներից։ Հանձնաժողովի վարիչ-քարտուղարությունը ստանձնել է Ժիրայր Դանիելյանը, ով միաժամանակ Կաթողիկոսարանի հայագիտական դասընթացի տեսուչն է եւ դասախոսում է Դպրեվանքում։

Հանձնաժողովը լծվել է հանգրվանային կերպով արեւմտահայերենին առնչվող զանազան հարցերի ուսումնասիրությանը. օրինակ՝ քերականություն, ուղղագրություն, կետադրություն, խնդրահարույց բառեր, եւ այլն։ Իր աշխատանքների ավարտին, այն գրքույկների ձեւով կհրապարակի կատարված ուսումնասիրությունները որպես ուղեգիծ արեւմտահայերենի ուսուցման ու գործադրության։

Տպել
Ամենաշատ