News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ղեկավարությունը չպետք է թերագնահատի այն լայն աջակցությունը, որը Եվրոպան տարածաշրջանում ճգնաժամի հետ կապված ցուցաբերում է վարչապետ Մարիանո Ռախոյին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է El Pais թերթը:

Նրա կարծիքով՝ «ազգայնականությունը թույն է»: «Եվրոպայից դուրս, ինձ հարցնում են՝ արդյոք Իսպանիան փլուզման վիճակում է», - թերթին տված հարցազրույցում ասել է Յունկերը:
 «Ես ասում եմ, որ ոչ, իսպանացիների մեծամասնությունը դեմ է Կատալոնիայի անկախությանը»: 

Ըստ նրա՝ թագավորության կենտրոնական կառավարությունը եւ Կատալոնիայի իշխանությունները «կարող են քննարկել ինքնավարության աստիճանը, բայց Եվրոպան ազգերի ակումբ է»:

 «Կատալոնիայի ղեկավարությունը չպետք է թերագնահատի այն լայն աջակցությունը, որը Ռախոյն ունի ամբողջ Եվրոպայում», - ավելացրել է Յունկերը: 
«Ռախոյն իմ լավ ընկերն է, բայց դա փաստարկ չէ, որպես Եվրահանձնաժողովի ղեկավար ես պաշտպանում եմ Իսպանիայի կառավարության դիրքորոշումը», - ընդգծել է նա: «Ես նրա կողմնակիցն եմ, ով հարգում է օրենքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ