News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, «Ազատության»-ը https://www.azatutyun.am/a/28862504.html փոխանցեց, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։

Ըստ Պետրոսյանի, հոկտեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, ապահովելու են ուղիղ եթեր։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամի խոսքով՝ բանավեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կվարի բանավեճը, իշխանական թեւից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը եւ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Իսկ մինչ նոյեմբերի 22-ը, նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սիրահարների այգում հանրային քննարկում են կազմակերպել՝ «լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները եւ հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվելու են նաեւ նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչեւ կլոր սեղանն ու դրանից հետո»։

Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Ըստա դյ օրինագծի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն երիտասարդները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով, բայց որպես սպա: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Տպել
Ամենաշատ