News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն իր տնային կալանքի դեմ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել, հաղորդում է «Daily Mail»-ը:

Նախագահի ընտանիքի անդամներից մեկի համաձայն՝ Մուգաբեն հրաժարվում է ուտել եւ «ճշմարտության համար մահանալու» պատրաստակամություն է հայտնում։

Հացադուլի մասին տեղեկությունը հաստատել է Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցության (ZANU-PF)անդամներից մեկը:

Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցությունը (ZANU-PF) կենտրոնական կոմիտեի հատուկ նիստում երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացրել է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ