News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի հարավի զարգացման համայնքի չորս երկրների առաջնորդները նոյեմբերի 21-ին՝ Անգոլայի մայրաքաղաքի գագաթաժողովում, Զիմբաբվեում տիրող իրավիճակը կքննարկեն:   Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն իշխող կուսակցության  ղեկավարի պաշտոնից հեռացվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սպասվում է, որ գագաթաժողովում Զիմբաբվեում տեղի ունեցող իրադարձությունները կքննարկվեն», - հաղորդում է Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ  Զումայի գրասենյակը:  Զուման մտադիր է նիստին որպես միության նախագահ մասնակցել: Բացի այդ, ըստ Open Zambia պորտալի, գագաթաժողովին կմասնակցեն Անգոլայի, Տանզանիայի եւ Զամբիայի առաջնորդները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները Զիմբաբվեի  Հարարե մայրաքաղաքում վերահսկողության տակ են վերցրել Մուղաբեի նստավայրը եւ հեռուստաաշտարակը: Նախագահը Զումայի հետ հեռախոսազրույցում հաստատել էր, որ զինվորականները նրան տնային կալանքի տակ են պահում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ