Իսպանիայի գլխավոր դատախազ Ժոզե Մանուել Մազան հանկարծամահ է եղել Արգենտինայում, որտեղ կոնֆերանսի պետք է մասնակցեր: Նա 66 տարեկան էր, հաղորդում է BBC-ն:
Նոյեմբերի 18-ին նա երիկամների վարակի պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր գտնվում, որտեղ էլ մի քանի ժամ անց մահացել է:
Անցյալ ամիս Մազան Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո կատալոնական առաջնորդների դեմ մեղադրանքներ ներկայացնելու կոչ էր արել:
Նա հայտարարել է, որ կատալոնական անջատողականների ՝ Իսպանիայից առանձնանալու փորձը քրեական գործ է: Կատալոնիայի ղեկավարներին հետապնդելու իր որոշումը Իսպանիայի պահպանողական կուսակցության կողմից լայն աջակցություն էր ստացել:
Մազան Իսպանիայի գլխավոր դատախազ էր նշանակվել 2016 –ի նոյեմբերին: