News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի եւ Մյանմարի իշխանությունները բանակցություններ են սկսել Մյանմարից փախած մուսուլման ռոհինջաների  հայրենադարձության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Բանգլադեշի ԱԳ նախարար Աբուլ Հասան Մահմուդ Ալին, հաղորդում է Reuters-ը:

 «Բանգլադեշը եւ Մյանմարը Մյանմարի փախստականների վերադարձի մասին երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցություններ են վարում: Նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ `հայրենադարձությանը նպաստելու համար», - ասել է նախարարը: 


«Երկու երկրները գրեթե հասել են այդ հարցի շուրջ փոխըմբռնման, մի քանի կետ է մնացել համաձայնեցնել»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ