News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ են պատրաստվում անել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կնքած համագործակցության հուշագրից հետո:

«Վանաձորում մեր ավագանիները նոյեմբերի 21-ին չեն մասնակցի ավագանու նիստերին։ Մեր հետագա քայլերը մենք կքննարկենք քաղաքական խորհրդում եւ կտեղեկացնենք: Այսպիսով տարուց ավել տեւած այս էպոպեան իր հանգուցալուծմանը հասավ եւ շատ հարցեր, որ այս ընթացքում մնացել էին օդից կախված ուղղակիորեն դուրս եկան»,-ասաց նա`հավելելով, որ նաեւ նախատեսում են խորհրդակցություն անցկացնել ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ այս համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված 4 անձինք եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, որի արդյունքում վերջինս կարողացել էր դառնալ քաղաքապետ։

Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել են 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ,որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը րանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի մի կողմից քվորում չլինի, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։

Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։ Իսկ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքի հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեց Մամիկոն Ասլանյանի հետ, փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։

Ավելի վաղ, ՀՎԿ-ն հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ