News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ն Կիեւին հարձակողական սպառազինություն մատակարարի, ապա դա Ուկրաինայում իրավիճակը «կպայթեցնի», Ռիա Նովոստիին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը: 

Ըստ Շամանովի՝ Կլիմկինի քմահաճությունները կտրուկ ապակայունացնում են Դոնբասում ստեղծված իրավիճակը:
 «Այն միջոցները, որոնք նա թվարկել է, վերաբերում են հարձակողական գործողություններին եւ դա չափազանց բացասական է անդրադառնալու գործընթացի բոլոր կողմերի վրա` քաղաքական, դիվանագիտական, էլ չեմ խոսում զինվորականների մասին», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Շամանովը շեշտել է, որ եթե Վաշինգթոնը կատարի նման մատակարարումներ, «դա կլինի ամենաանպատասխանատու քայլը»:
Նշենք, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Կիեւը Վաշինգթոնից զենք կստանա, իսկ փոխարենը ամերիկացի գործընկերներին «ռուսների դեմ պայքարի փորձը» կփոխանցի: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ