News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի թագավոր Հերալդ V-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել վարակվելու պատճառով, բայց կոնկրետ ախտորոշումը չեն նշում: Միապետի ներկայացուցիչները նրա վիճակը «բավարար» են համարում:

Հերալդ V-ը այս տարվա փետրվարին դարձել է 80 տարեկան: Նա երկիրը ղեկավարում է 1991 թվականից՝ իր հոր՝ Ուլֆա V-ի մահից հետո:

Նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայից հետո նա հայտնվել է արտասահմանում եւ մանկությունն անցկացրել ԱՄՆ-ում: Հերալդ V-ը հետաքրքրվում է առագաստային սպորտով եւ երեք անգամ իր երկրի հավաքականի հետ մասնակցել է օլիմպիական խաղերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ