News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2018 թվականին կկազմի 156.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելի է 150.1 մլրդ դրամով կամ 3.8 տոկոսով:

2018 թվականի բյուջեի համախառն եկամտի ծավալը նախատեսված է 1 տրլն 307 մլրդ դրամ, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Միաժամանակ, եկամուտները կավելանան 7.7 տոկոսով՝ հասնելով 1 տրլն 464.2 մլրդ դրամի:

Եթե վերլուծենք վերջին տարիների դինամիկան՝ համեմատելով 2016 եւ 2018 թվականների ցուցանիշները, պատկերը հետեւյալն է. եկամուտներն աճել են 15.1 տոկոսով, ծախսերը՝ 3.1 տոկոսով, իսկ դեֆիցիտը կրճատվել է 44.9 տոկոսով: Թվային արտահայտությամբ 2016-ին եկամուտները կազմել են 1.1 տրլն դրամ (տարեկան աճը՝ 0,2 տոկոս), ծախսերը՝ 1.4 տրլն դրամ (տարեկան աճը՝ 2,8 տոկոս), իսկ դեֆիցիտը հասել է 277.9 մլրդ դրամի (տարեկան աճը՝ 15,2 տոկոս):

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա հունվար-սեպտեմբերին բյուջեի դեֆիցիտը կազմել է 92.8 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով նվազելելով 35.8 տոկոսով: Բյուջեի եկամուտները ավելացրել են աճի տեմպը՝ 0.4 տոկոսից հասնելով 5 տոկոսի եւ կազմելով 888.4 մլրդ դրամ:

Իսկ հաջորդ տարի բյուջեի եկամուտների 100 մլրդ դրամի աճ է նախատեսվում հարկային մուտքերի հաշվին: Միաժամանակ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կաճի 0.1 տոկոսով՝ հասնելով 21.3 տոկոսի: Արդյունքում 2018-ի բյուջեի ծրագրի կատարումը զսպող դեր կխաղա համախառն պահանջարկի վրա: Նման դեպքերում տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է մասշտաբային կառուցվածքային բարեփոխումների վրա:

Հատկանշական է, որ եթե 2017 թվականին բյուջեի դեֆիցիտը փակելու հիմնական աղբյուր էին դիտարկվում արտաքին ռեսուրսները, ապա 2018-ին նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը ծածկել թե արտաքին, թե ներքին ռեսուրսների հաշվին: Այս իմաստով կառավարությունը խնդիր է դրել ապահովել պետական պարտքի կայունություն եւ ձեւավորել որոշակի «անվտանգության բարձիկներ» միջինժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:

Համեմատության համար նշենք, որ վիճակագրական ծառայության սեպտեմբերի տվյալներով՝ այս տարի Հայաստանի պետական պարտքն աճել է 6.2 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 12.7 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դոլարի: Այդ աճի մեջ մեծ դեր ունի ներքին պարտքը:

Այսպես. արտաքին պարտքը հունվար-օգոստոսին աճել է 4,5 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 10.6 տոկոսով՝ հասնելով 5 մլրդ դոլարի: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն տարեկան կտրվածքով աճել է 31.3 տոկոսով՝ հատելով 1,2 մլրդ դոլարի սահմանագիծը:

Հայաստանի համախառն պարտքը 2018 թվականին կանցնի 7 մլրդ դոլարից, ինչը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ