News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը եւ Վասիլ Վաշչանկան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, անդրադարձել դրա մի շարք դրույթներին եւ խնդրահարույց կետերին:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին, լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկներն ու շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ