News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ղրղզստանի «Դե Ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Ամատուր Մուսագուլովը հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւից մամուլի ասուլիսի ժամանակ խնդրել է նրա ժամացույցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոտենալով բարձրախոսին՝ հարց հղելու, նա հայտարարել է, որ երազում տեսել է, թե նախագահն իրեն ժամացույց է նվիրել։ Լրագրողը նախագահից խնդրել է նրա ժամացույցը՝ որպես հիշատակ։

«Փառք աստծու, անդրավարտիքս չեք խնդրում»,- կատակել  է Աթամբաեւը եւ հանել ժամացույցը։

Նշենք,  որ Աթամբաեւի լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 24-ին, եւ նոր նախագահ Սոորոնբայ Ժենբեկովը կստանձնի այդ պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ