News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական ընտանիքները Brexit–ի պատճառով տարեկան միջինում 404 ֆունտ ստեռլինգ կկորցնեն։ Այս մասին ասված է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնտեսական ցուցանիշերի կենտրոնի հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին մանրամասն վիճակագրական վերլուծության համաձայն՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքն ազդել է գնաճի, իրական աշխատավարձի եւ Մեծ Բրիտանիայում կենսամակարդակի վրա։ Brexit-ը տնային տնտեսությունների համար շաբաթական միջինում 7․74 ֆունտ ստեռլինգ արժի, ինչը հավասար է տարեկան 404 ֆունտի»,- ասված է զեկույցում։

Գնաճը հատկապես նկատելի է հացի, հատիկավորների, կաթնամթերքի, սուրճի, թեյի, գինու, գարեջրի, կահույքի, զարդերի եւ ժամացույցների արտադրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ