News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհապաղ բժշկական օգնության ուղղաթիռը կործանվել է ԱՄՆ Արքանզասի նահանգի համանուն շրջանում, զոհվել է երեք մարդ հաղորդում է KARK-TV հեռուստակայանը:

Երթակարգավարները դեպքի մասին հաղորդագրությունն ստացել են կիրակի՝ մոտ 20:00-ին: Տեղի բնակիչը պատմել է, որ ուղղաթիռն ընկել է ջրամբարին հարակից ավտոճանապարհից քիչ հեռու: Ինչպես հայտնել է Արկանզաս շրջանի ոստիկանապետ Թոդ Ռայթը, դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են հրդեհված ուղղաթիռն ու երեք զոհերին: Ըստ նրա, ուղղաթիռում պացիենտներ չեն եղել:

Տեղական իշխանությունները ենթադրում են, որ ուղղաթիռը Փայն Բլաֆ քաղաքից  ուղեւորվել էր Հելենա քաղաք: Փոխադրամիջոցներում անվտանգության ազգային խորհրդի մասնագետները եւ ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունը, վթարի պատճառներն ուսումնասիրելու համար,  ուղեւորվել են դեպքի վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ