News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դիտավորյալ բարդացնում է ամերիկյան  ընկերություններում աշխատելու հրավեր ստացած օտարերկրացիներին վիզաների տրամադրման գործընթացը։ Այն փոփոխություններ չի կատարում գործող օրենսդրության մեջ, այլ ուղղակի օգտագործում է բյուրոկրատական մեթոդները, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ որակավորված արտասահմանցի մասնագետներին ԱՄՆ վիզա տրամադրելն իրականացվում է H-1B ծրագրի միջոցով։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում ԱՄՆ իշխանությունները նման դիմումների ավելի քան մեկ  քառոդը հետ են ուղարկել, մեծամասամբ դա հիմնավորելով «հավելյալ տեղեկություններ տրամադրելու» անհրաժեշտությամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իշխանությունները մերժել էին նման դիմումների մեկ հինգերորդը։

Թերթը նշում է, որ նման քաղաքականությունն առաջին հերթին վնասում է ԱՄՆ ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք հատկապես հաճախ են օգտվում H-1B ծրագրի ծառայություններից։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմն առաջարկում էր միջոցներ ձեռնարկել ապօրինի միգրացիայի սահմանափակման համար։ Օրինագիծն առաջարկում է լուծարել երկրում գրին քարտի վիճակահանության գործող համակարգը եւ նախապատվություն տալ այն թեկնածուներին, որոնք խոսում են անգլերեն եւ նյութապես կարող են իրենց ապահովել, ինչպես նաեւ ունեն հմտություններ,  որոնք կարող են պիտանի լինել ԱՄՆ տնտեսության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ