Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասի՝ հարուստ կենսաբանական տեսակներով երկիր, միշտ խորը հետաքրքրություն է ցուցաբերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի նկատմամբ։ Այս մասին նոյեմբերի 20-ին` երկօրյա աշխատանքային գիտաժոովի բացմանը, հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ ունենալով բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ երկիրը պատրաստ է իրականացնել կոնկրետ եւ արդյունավետ քայլեր այդ ուղղությամբ միջազգային փորձի քննարկման եւ Հայաստանում դրանց իրագործման հնարավորությունների ուղղությամբ։ Նախարարը նշել է, որ խոսքը հատուկ պահպնավող տարածքների մասին է։
«Մենք հասկանում ենք, որ կենսոլորտային արգելոցները՝ որպես կոնսոլիդացված կառավարման ժամանակակից եւ բազմակողմանի մոդելներ, կարող են ապահովել տնտեսության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը։ Սակայն միաժամանակ մենք գիտակցում ենք, որ անցումային տնտեսությամբ երկրներում այդ մոդելի կիրառումը կարող է երկար ժամանակ եւ լուրջ ջանքեր պահանջել։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջին տարիներին փորձում է ապահովել այն առանցքային օրենսդրական նորմերի կիարռումը, որոնք անհրաժեշտ են կամ կարող են նպաստել կենսոլորտային արգելոցների պահպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայեցակարգի զարգացմանը՝ մեր հետագա գործողությունները կսպակվեն հաջողությամբ»,- ասել է Մինասյանը։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կենսաբանական տեսակների բազմազանության առումով աշխարհում պահպանվող 32 տարածքներից մեկն է։ Ընդ որում, միջազգային պարտականությունների շրջանակում դրանք բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հատուկ ուշադրության կենտրոնում են։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի հիմնական նպատակն է կազմակերպել հետազոտական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն այն տարածքները, որոնք կարող են դիտարկվել որպես կենսոլորտային արգելոցներ։ «Այսօրվա դրությամբ մենք ենթադրում ենք, որ առնվազն 2 նման տարածք կա՝ Սեւանի շրջանն ու Հայաստանի հարավը։ Նա նշանակում է, որ, օրինակ, Սեւան ազգային պարկում եւ դրան մոտակա 30 համայնքներում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր»,- ասել է Մինասյանը։