News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

10 տարի առաջ մահացած հղիի ծնողները շարունակում են պնդել, որ իրենց դուստրը մահացել է «Շտապօգնության» բժշկի մեղքով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս որոշում է կայացրել՝ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք), քանի որ չի կատարվել հայցվորի դստեր մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն:

NEWS.am-ի հետ զրույցում այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, 9 տարի առաջ ՄԻԵԴ բողոք ներկայացրած Մելսիկ Մանուկյանը պատմեց, որ բողոքում մասնավորապես նշվել է, որ հղի Կ.Մ.-ն մահացել է «Շտապօգնության» բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:

«Բժիշկը սխալ ներարկում է արել, բացի դրանից, հիվանդանոց տեղափոխելիս նստել է վարորդի կողքին, ոչ թե հիվանդի, չնայած որ վերջինս վիճակը ծանր է եղել: Այն ժամանակ հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով, մենք տարբեր ատյաններում այդ որոշումը բողոքարկել ենք: Եվրոպական դատարան դիմելիս նկատի ենք ունեցել նաեւ իրավապահ մարմինների անգործությունը, թե ինչպես է, որ հանցակազմ չեն տեսել: Այժմ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում եւ պարտավորեցրել 12 հազար եվրոյի փոխհատուցում է նշանակել»,- ասաց Մելսիկ Մանուկյանը:

Պաշտպանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ի որոշումը դեռ չեն ստացել՝ հասկանալու համար իրենց հետագա քայլերը: Նշենք, որ այս գործը ժամանակին քննվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում: Գործով քննիչն ու դատախազը ներկայումս այլեւս իրենց պաշտոններին չեն: Կպատժվե՞ն իրավապահ մարմնի նախկին ներկայացուցիչները, ցույց կտա ժամանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Ամենաշատ