News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է հրաժարականի պահանջներին, դրանց մասով արդեն կազմվել  է հայտարարության սեւագրություն, հայտնում է i24 News Africa-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակի ներկայացուցիչները համաձայնել են Մուգաբեի պահանջներին, այդ թվում՝ նրան եւ կնոջը լիակատար անձեռնմխեռելիություն ապահովելուն եւ մասնավոր սեփականության պահպանմանը։

Աղբյուրի փոխանցմամբ, որպեսզի Մուգաբեի հրաժարականը կայանա, հայտարարությունը պետք է առաջին հերթին ուղարկվի խորհրդարանի խոսնակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցությունը (ZANU-PF) կենտրոնական կոմիտեի հատուկ նիստում որոշել է երկրի նախագահի պաշտոնում  Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի թեկնածությունն առաջադրել:

Զիմբաբվեի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում Մնանգագվայի թեկնածությունն է առաջադրել

Հեղաշրջում Զիմբաբվեում․ Կոկորդիլոս, 93-ամյա նախագահ եւ ճակատագրական կին 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ