News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ քաղաքացին Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 34-ամյա Գրիշա Մ.-ն է: նույն օրը Գրիշա Մ.-ն տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել տան անդամների հետ, այնուհետեւ դուրս է եկել տնից եւ գնացել Արագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Չայի ափ» կոչվող ձորակ եւ պարանով ծառից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել:

Բարեբախտաբար, երբ նա տանից դուրս է եկել, նրա հետեւից գնացել է հորեղբոր որդին, 27-ամյա Շահեն Մ.-ն, ով կարողացել է իր կրակայրիչով պարանը կտրել եւ ցած իջեցնել Գրիշա Մ.-ին:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաներին, իսկ այնուհետեւ ժամանած հետաքննիչին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ: Աղբյուրի տեղեկություններով՝ Գրիշա Մ.-ին փրկած Շահեն Մ.-ն աշխատում է «Տիգրանակերտ» կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ