Երեւանում, նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:05-ի սահմաններում Աթոյան եւ Այվազովսկի փողոցների խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են Lada 2115 մակնիշի 35 AT 347 համարանիշի եւ BYD մակնիշի 35 AX 515 համարանիշի տաքսի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով BYD-ի 1 ուղեւոր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։