News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջնագրի ժամկետը, որը Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին էր ներկայացրել իշխող ZANU PF կուսակցությունը լրացել է երկուշաբթի կեսօրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին կուսակցության կենտրոնական կոմիտեի հատուկ նիստի ընթացքում Զիմբաբվեի նախագահին զրկել են կուսակցությունում ղեկավար պաշտոններից, ինչպես նաեւ պահանջել են մինչեւ երկուշաբթի կեսօր հրաժարական ներկայացնել, այլապես իմփիչմենթի գործընթաց կնախաձեռնեն:

Զիմբաբվեի համալսարանի ուսանողները Հարարեում բոյկոտում են դասերը եւ հրաժարվել են քննություն հանձնել մնչեւ երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարվի իր պաշտոնից:

Երկուշաբթի ուսանողները փողոց են դուրս եկել ի նշան երկրի գործող նախագահի դեմ բողոքի: Նրանք նաեւ պահանջում են պետության ղեկավարի կնոջը՝ Գրեյս Մուգաբեին, զրկել  գիտական աստիճանից:

Համալսարանում բոլոր քննությունները դադարեցվել են մինչեւ հետագա իրազեկում:

Մուգաբեն իր հերթին կիրակի երեկոյան ազգին ուղղված ուղերձով ելույթ ունենալով՝ չի հայտարարել իր հրաժարականի մասին, այլ հայտնել է, որ դեկտեմբերին կղեկավարի ZANU PF-ի համագումարը:

Չորեքշաբթի զինվորականները Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրենց հսկողության տակ են վերցրել հեռուստակայանը եւ նախագահ Ռոբերտ Մուգաբեի նստավայրը: Քաղաքի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել: ՀԱՀ իր գործընկեր Ջեյկոբ Զումոյի հետ հեռախոսազրույցում Մուգաբեն հաստատել է, որ զինվորականներն իրեն տնային կալանքի մեջ են պահում:

Նաեւ հաղորդվում էր, որ նրա կին եւ նախագահի հավանական թեկնածու Գրեյս Մուգաբեն փախել է երկրից, իսկ հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան վերադարձել է մայրաքաղաք, որպեսզի գլխավորի կառավարությունը: Կուսակցության նահանգային 9 համակարգող կոմիտեներից 8-ը Մուգաբեին կոչ են արել հեռանալ երկրի նախագահի եւ կուսակցության առաջնորդի պաշտոններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ