News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում 647 երեխա է ապրում մանկատներում, որից 400-ն ունի հաշմանդամություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեխաների համաշխարհային օրվան նվիրված ՀՀ ԱԺ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նիստում իր ելույթում վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալները  ընդգծեց Գյումրիի Ֆոտո քոլեջի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Մհերյանը:

Նրա խոսքերով, գիշերօթիկներում ապրում է 465 երեխա, իսկ հատուկ դպրոցներում երեխաների թիվն անցել է 2000-ը, որից 1500-ը չունի հավաստագրված հաշմանդամություն:

«Երբեմն աբսուրդի են հասնում նման հաստատություններում երեխաների հայտնվելու պատճառները, օրինակ այն, որ երեխան ծնվել է աղջիկ: Լիարժեք հոգեկերտվածք ունենալու համար երեխան պետք է ապրի ընտանիքում: Ուտելիքն ու կտուրը շատ քիչ են, հասարակության լիարժեք անդամ ձեւավորվելու համար»,-նշեց նա:

Իր ելույթի վերջում, Մանե Մհերյանը կարծիք հայտնեց, որ մանկատներում միջինում տարեկան ծախսվող 1,5 մլն դրամը տրամադրել երեխաներին ընտանիք վերադարձնելուն, քանի որ  տանիքն ու կտուրը քիչ են հասարակության լիարժեք անդամ ձեւավորելու համար: Նա նաև հորդորեց ԱԺ-ին վերանայել «Ընտանեկան օրենսգիրը», երեխաների իրավունքները, որպեսզի օրենսդրությունը դառնա ավելի երեխայակենտրոն:

Տպել
Ամենաշատ