News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 21-ից 24-ը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, նախարար Տոնոյանը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ԱԻ նախարարը հանդիպելու է Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Քննարկվելու են երկու երկրների միջեւ  արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման եւ խորացման նոր հնարավորությունները. փորձի փոխանակում եւ վերապատրաստում, համատեղ դասընթացների անցկացում եւ նոր ծրագրերի իրականացում եւ այլն:

Աշխատանքային այցի շրջանակում ԱԻ նախարարը կայցելի նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Milipol Paris» 20-րդ ցուցահանդեսը, որն առաջին համաշխարհային ցուցահանդես-սրահն է եւ նվիրված է անվտանգությանն ու նորարարություններին: Ցուցահանդեսին առաջարկվում են  նորագույն տեխնոլոգիաներ եւ ծառայություններ բազմաթիվ ոլորտներում. ահաբեկչության  եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքար, սահմանների վերահսկողություն, կարեւորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն, քաղաքային անվտանգություն, ռիսկերի կառավարման վերլուծություն եւ կիբերանվտանգություն եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ