News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նոյեմբերի 17-ին իրականացվել են ուսումնասիրություններ եւ դիտարկումներ՝ ներքաղաքային կանոնավոր երթուղիների սպասարկման կազմակերպման գործընթացի ուղղությամբ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ Գորիսի ներքաղաքային ավտոբուսային 3 երթուղիներում շահագործվում են մրցույթով չընտրված «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի սպիտակ պետհամարանիշի 3 միկրոավտոբուսներ, որոնցից երկուսը ՌԴ հաշվառման համարանիշերով՝ Y250MA777, K510KY750, եւ մեկը՝ ՀՀ հաշվառման համարանիշով՝ 01SS090:

Հատկանշական է, որ ապօրինի փոխադրումների արդյունքում լիովին ձախողվել է այդ  երթուղիների սպասարկման մրցույթում հաղթած «ԼԱՍՏ» ՍՊ ընկերության բնականոն եւ օրինական գործունեությունը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137.2 հոդվածի 3-րդ ենթակետի պահանջներով՝ ապօրինի գործունեություն ծավալած նշված 3 տրանսպորտային միջոցների նկատմամբ տեղում, սահմանված կարգով, կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Նշենք նաեւ, որ Գորիս քաղաքում նոյեմբերի 2-3-ին իրականացված տեսչական գործառույթների արդյունքում եւս, նույն՝ Y250MA777 եւ 01SS090 հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցները շահագործողների նկատմամբ կազմվել էին վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրություններ։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ նման իրավախախտման համար սահմանված է տուգանք՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։ Իսկ մեկ տարվա ընթացքում թույլ տված նույն իրավախախտման դեպքում՝ տուգանքի չափը կրկնապատկվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ