News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծեց, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցելությունները իրենց կարեւոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման եւ ընդլայնման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանձնակատար Գոպինը ընդգծեց, որ Չինաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը եւ նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մի շարք բնագավառներում հայ-չինական համագործակցությանը եւ դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին։

Հանդիպմանը կարեւորվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Չեն Գոպինի այցելությունը նոր խթան կհաղորդի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հայ-չինական համագործակությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ