News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում մինչեւ 14 տարեկան երեխաների 70 տոկոսի նկատմամբ կիրառվում է ֆիզիկական բռնություն կամ հոգեբանական ճնշում պարունակող դաստիրակչական միջոցներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեխաների համաշխարհային օրվան նվիրված ՀՀ ԱԺ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նիստում իր ելույթում, վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալները,  ընդգծեց  Արմավիրի մարզի Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան թիվ 10 դպրոցի աշակերտ Ռուբեն  Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ համաձայն մասնագետների՝ այն երեխաները, որոնք բռնության են ենթարկվում, անտարբեր են դառնում իրենց ապագայի հանդեպ, պարփակվում են, առանձնանում են հասարակությունից։

«Եթե դպրոցն մեր երկրորդ տունն է, իսկ ուսուցիչը մեր երկրորդ մայրը, ապա եթե ծնողին կարելի է ծեծել, ապա երկրորդ ծնողն էլ իրավունք ունի։ Ընդհանրապես, մեր ազգային մտածելակերպը շատ մազոխիստական է։ Ի՞նչ է նշանակում՝ ծնող է, մի հատ էլ պիտի խփի, կամ տղան հայրական ապտակի արդյունքում է տղա դառնում։ Հարգելի՛ մեծեր, եթե այդպես է ապա ձեր սխալների դեպքում էլ թո ձեր ծնողները ձեզ ծեծեն որպես դաստիրակության մի մաս»,-նշեց նա։

Նրա փոխանցմամբ, հարցումների արդյունքում ծնողների 38 տոկոսը խոստովանել է, որ իրենց երեխան ֆիզիկական բռնության է ենթարկվում ընտանիքում։ «Իսկ եթե ընտանիքում են ենթարկվում բռնության, ապա ավելորդ է խոսել դպրոցի, բակի մասին։ Երեխան էլ մտածող մարդ է, նա էլ ունի զգացմունքներ, նա էլ մի օր իր կուտակած չարությունը կթափի իր երեխաների վրա»,-ավարտեց իր ելույթը Ռուբեն Օհանյանը՝ երեխաների անունից մեծերին խնդրելով օգնել մեծանալ հասարակության լիարժեք մարդ։

Տպել
Ամենաշատ