News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե քվորումն ապահովվի, եւ Վանաձորի ավագանիի նիստը տեղի ունենա, ապա ամեն ինչ բնականորեն իր տեղը կընկնի: Այս  մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշումը՝ երկրի երրորդ քաղաքի ավագանին ցրելու խնդրանով կառավարությանը դիմելու մասին: Նրա խոսքով՝ հիմա բնական իրադարձություններ են տեղի ունենում, եւ դրանցից առաջ անցնելու անհրաժեշտություն չկա: «Դեռեւս չափազանց վաղ է որեւէ եզրակացություն անելու համար»,- հավելեց Բաղդասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցը ՀՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որի շնորհիվ երկրի երրորդ քաղաքի ավագանիում քաղաքապետը մեծամասնություն կստանա: Նախկինում «Հայկական վերածնունդը» մերժում էր Վանաձորի քաղաքապետի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ հավատարիմ է «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ ստորագրած հուշագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ