News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուշագիրը ստորագրվել է 2 քաղաքական ուժերի միջեւ: Նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, որ շաբաթ օրը հուշագրի ստորագրումից հետո Վանաձորի փոխքաղաքապետ է դարձել «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը:

Բաղդասարյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի միջամտում «Հայկական վերածննդի» ներքին գործերին, եւ նրանք իրենք պետք է որոշեն, թե ում են պատրաստվում նշանակել այս կամ այն պաշտոնին: «Նոր քաղաքական իրադարձություններ են ծավալվել: Քաղաքական ուժերը համաձայնության են եկել, որ պետք է համագործակցեն, իսկ մնացածը ապագան ցույց կտա»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցը ՀՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որի շնորհիվ երկրի երրորդ քաղաքի ավագանիում քաղաքապետը մեծամասնություն կստանա: Նախկինում «Հայկական վերածնունդը» մերժում էր Վանաձորի քաղաքապետի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ հավատարիմ է «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ ստորագրած հուշագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ