News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում Հեռախոսամարաթոնն էր, որին մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ ից NEWS.am-ին հայտնում են, որ 4 օր շարունակ Հիմնադրամի կամավորները զանգահարում էին եվրոպական երկրներում ապրող հայերի ընտանիքներին եւ կազմակերպութուններին՝ ներկայացնելով Հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոն «Բերքառատ Արցախ» թեման եւ նպատակները։

Ավելի քան 9900 եվրոպահայ ընտանիք եւ կազմակերպություն միացել է հանգանակություններին, եւ այսպիսով Եվրոպայի հայերի կողմից կատարված ներդրումը Հեռուստամարաթոն 2017-ին կկազմի 1,23 միլիոն եվրո։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։

«Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է եւ արեւային էներգետիկ կայանների տեղադրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ