News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում ընդդիմությունն իր առջեւ խնդիր է դրել կաթվածահար անել Վանաձորի ավագանիի գործունեությունը, ապա դա քաղաքի եւ նրա բնակիչների հգամար ոչ մի լավ բան չի հանգեցնի: Նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ի պատասխան հարցին՝ ՀՀԿ-ն ի՞նչ է խոստացել «Հայկական վերածննդին» հուշագիրը ստորագրելու դիմաց, Բաղդասարյանը նշեց, որ նրանք որեւէ մեկի ծառայության կարիքը չունեն: «Այն, ինչ կա, հուշագրում ամրագրվել է: Ոչ մեկի ճակատին գրված չէ, որ նրանք պետք է հավերժորեն կա՛մ ընդդիմությունում լինեն, կա՛մ իշխանությունում»,- հավելեց Բաղդասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցը ՀՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որի շնորհիվ երկրի երրորդ քաղաքի ավագանիում քաղաքապետը մեծամասնություն կստանա: Նախկինում «Հայկական վերածնունդը» մերժում էր Վանաձորի քաղաքապետի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ հավատարիմ է «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ ստորագրած հուշագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ