News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«1 CLICK» վարկն օնլայն վարկ է, որը հասանելի է հաճախորդներին Ինեկոբանկի օնլայն բենքինգ համակարգի միջոցով շաբաթվա բոլոր օրերին, օրվա ցանկացած ժամի՝ 24/7 ռեժիմով: Վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ քլիքով։

«Օնլայն վարկի ներդրումը մեր հաճախորդների պահանջն է, որոնք, ունենալով զբաղված գրաֆիկ, չեն ցանկանում լրացուցիչ ժամանակ ծախսել բանկի մասնաճյուղեր այցելելու համար եւ նախընտրում են բանկային ծառայությունից օգտվել օնլյան եւ մոբայլ ուղիների միջոցով։ Ներդնելով այս նոր վարկատեսակը՝ Ինեկոբանկը լուծում է իր հաճախորդների համար մի շատ կարեւոր խնդիր՝ հաշված վայրկյանների ընթացքում տրամադրում է մինչեւ 1,500,000 ՀՀ դրամ վարկ հաճախորդի համար ամենահարմար վայրում եւ օրվա ցանկացած ժամի։

Հաճախորդները ինքնուրույն կարող են փոփոխել վարկի գումարը առաջարկված սահմանաչափի շրջանակներում, ընտրել իրենց հարմար վճարման օրը, ինչպես նաեւ` վարկի ժամկետը»,- նշել է Ինեկոբանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինեկոբանկի առաջնային նպատակներից է բանկային ծառայություններից օգտվելը դարձնել հաճախորդների համար պարզ եւ արագ գործընթաց, որը միշտ հասանելի է՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից:

Բանկը, ունենալով ՀՀ-ում ամենատարածված ֆինանսական հավելվածը՝ InecoMobile-ը, վաղուց արդեն իր հաճախորդների համար օնլայն ռեժիմով հասանելի է դարձրել բանկային գրեթե բոլոր ծառայությունները, այդ թվում տարատեսակ փոխանցումների իրականացումը, ավանդների ընդունումը եւ համալրումը, կոմունալ վճարումների կատարումը, արտարժույթի փոխանակումը, արագ դրամական փոխանցումներ իրականացումը եւ այլ ծառայություններ։

Ինեկոբանկի համար հաճախորդների գոհունակության բարձրացումը եւ հարմարավետության ապահովումը ունի կարեւոր ռազմավարական նշանակություն: Այդ նպատակով բանկը մշտապես բարելավում է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ իրականացնելով ներդրումներ թե՛ տեխնոլոգիաների զարգացման, թե՛ գործող մասնաճյուղային ցանցի բարելավման ուղղությամբ։

1 CLICK վարկի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով www.inecobank.am կամ զանգահարելով 510-510 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ