News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում նոր թրենդ է ի հայտ եկել՝ դեմքին պեպենների դաջվածք: Համացանցի օգտատերերն իրենց լուսանկարները հրապարակում են Instagram-ում, փոխանցում է Lenta-ն:

Դաջվածքի այս տեսակի համար օգտագործվում է միկրոբլեյդինգի տեխնիկան, երբ մաշկի վրա փոքր կտրվածքներ են կատարվում, որոնց մեջ լցնում են ներկը: Նման աշխատանքների մեկնաբանություններում հիմնականում նշում են, որ արհեստական պեպենները հաճելի տեսք ունեն, սակայն որոշ մեկնաբանների կարծիքով՝ այսպիսի դաջվածքները պզուկների են նման, այլ ոչ թե իսկական պեպենների:

Դաջվածքի մի քանի վարպետներ եւս իրենց աշխատանքները համացանցում են հրապարակել: magickbrows օգտատերը նշում է, որ «ապաքինված պեպեններով իր հաճախորդները ամենագեղեցիկն են ու հմայիչը»:

Ոմանք պեպեններն ընտրում են որոշակի համաստեղությունների ձեւով: Սակայն օգտատերերի մեծ մասը նշում է, որ որ դա այլանդակ է եւ ոչ մեկին չարժի իր դեմքի հետ նման բան անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ